Քաղաքական 11:42 16/02/2021 Հայաստան

Բենիամին Մաթևոսյան. «Նա» արդեն հեռացել է․ ինչպես կանգնեցնել կապիտուլյացիան

Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն պես՝ 2018-ի մայիսի 8-ին, մեկնարկեց Արցախի կորստի և Հայաստանը` միջազգային հարաբերությունների սուբյեկտից միջազգային հարաբերությունների օբյեկտ վերածելու գործընթացի սկիզբը:

Արցախի տարածքների դեօկուպացիան պետք է սկսվի Հայաստանի կառավարության շենքի դեօկուպացիայից: Հադրութի և Շուշիի մասին մտածելուց առաջ պետք է «պաշարել Ալիևի բաստիոնը» Երևանի կենտրոնում և ազատագրել այն: Բայց ինչո՞ւ դա դեռ տեղի չի ունեցել:

Երկար տարիներ Հայաստանի քաղաքական համակարգը գործում էր իշխանությունների ցածր լեգիտիմության պայմաններում: Իշխանությունների ցածր լեգիտիմությունը շատ ձեռնտու էր ընդդիմությանը: Դա, մի կողմից, նրանց ազատում էր պատասխանատվությունից և թույլ էր տալիս ասել այն, ինչ մտքով անցնի (հիշեք պատգամավոր Փաշինյանի ցանկացած ելույթը խորհրդարանում, և կտեսնեք պոպուլիզմի և դեմագոգիայի «հրավառություն»), մյուս կողմից՝ ընդդիմությանը դա հնարավորություն էր տալիս «չզբաղվել իրական քաղաքականությամբ», չկառուցել իրապես գործող կուսակցություններ, չմասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և, որն ամենակարևորն է, երկրի զարգացման համար իսկապես այլընտրանքային ծրագիր չմշակել:

Նախկին իշխանության օրոք` բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում, բավական էր հայտարարել, որ իշխանությունները «մոնղոլ-թաթարներ» են, որ «Սաշիկը թալանեց բոլորին և ներդրողներից վերցրին շահույթի 50 տոկոսը», և դա բավական էր քաղաքական գործընթաց գեներացնելու համար: 2018-ին իշխանափոխությունը արմատապես փոխեց «խաղի կանոնները» քաղաքական դաշտում: Բայց ընդդիմությունը դա մինչ օրս չի հասկացել:

Երբ իշխանությունն ամբոխի մոտ բարձր լեգիտիմություն ունի, բայց պարզունակ հարցեր լուծելու ունկություն չունի (օրինակ՝ ձյունը մաքրել, էլ ուր մնաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին մտածել), ապա ընդդիմությունը (կամ ցանկացած սուբյեկտ, որը մտադիր է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ) պետք է ձեւավորի կոմպետենտության պահանջ, որը պետք է ձևավորվի քաղաքական պայքարի ամենակարևոր գործիքի՝ կուսակցության օգնությամբ:

2018-ի մայիսի 9-ին այս կուսակցության ստեղծման գործընթացն արդեն պետք է սկսվեր: Քաղաքական կուսակցություն, որն ունի տարածքային ներկայացուցչություններ ամբողջ երկրում, կուսակցություն, որը մասնակցում է բոլոր ՏԻՄ ընտրություններին: Կուսակցություն, որն աշխատում է բնակչության հետ` ներկայացնելով երկրի զարգացման իր այլընտրանքային ծրագիրը, ծրագիր, որը կիրականացվի կոմպետենտ մարդկանց կողմից:

2018-ին իշխանափոխությունն ապացուցեց, որ ինչպես իշխանության ներսում, այնպես էլ ընդդիմության մեջ հրեշտակներ կամ սատանաներ չկան, բայց կան կոմպետեն ու ոչ կոմպետենտ քաղաքական գործիչներ: Եթե ելնենք այն թեզից, որ հիմնական մտավոր ու կոմպետենտ ռեսուրսն այսօր կենտրոնացված է ընդդիմության մեջ, ապա այս փաստն ուղղակի ֆիքսելը բավարար չէ, դա պետք է տեսանելի լինի նաև հասարակության լայն շերտերին:

Թա՞նկ է իրականում գործող կուսակցություն ունենալը: Թանկ է: Թա՞նկ է պատրաստել ընտրական հանձնաժողովների պրոֆեսիոնալ անդամներին: Թանկ է: Դժվա՞ր է ղեկավարել ամբողջ Հայաստանում ներկայացվածություն ունեցող կուսակցական մեծ մեխանիզմը: Դժվար է: Իսկ ո՞վ ասաց, որ իրական քաղաքականությամբ զբաղվելը էժան է ու դյուրին:

Քաղաքականությամբ զբաղվելու համար հարկավոր է խելք և առաքելության գիտակցում:
2018-ի գարնանից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտում չի հայտնվել կոմպետենտության հանրային պահանջ ձևավորելու պատրաստ կուսակցություն (այդ պահանջը չի ձևավորում անգամ տասնյակից ավելի կուսակցություն միավորող «Հայաստանի փրկության շարժումը»): Եվ երբ կորոնավիրուսը և պատերազմը եկան Հայաստան, թվում էր, որ դա ընդդիմությանը կդրդի աշխատել հասարակության հետ: Բայց, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում: «Հայրենիքի փրկության շարժումը» դեռևս նեղ շարժում է, նեղ Երևանյան շարժում, որը չի ներառել իր կազմի մեջ ամբողջ երկիրը և բնակչության բոլոր շերտերին:

Հասարակության մի զգալի հատված համաձայն է այն մտքի հետ, որ «Փաշինյանը դավաճան է», բայց հասարակությունը պետք է պատասխան ստանա այն հարցին, թե ի՞նչ կլինի Փաշինյանի հեռանալուց հետո: Ժողովրդին չպետք է անվանել «անգրագետ Պողոս»․ մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ այս ժողովուրդը ցանկանում է լավ ապրել: Իսկ ժողովրդին տրվե՞ց լավ ապագայի տեսլականը: Ո՛չ, դա չի արվել:

Ոչ ոք իրեն չի ծանրաբեռնում հասարակության լայն խավերի հետ աշխատելու անհրաժեշտությամբ` ներկայացնելով նրան այլընտրանքային զարգացման ծրագիր և կոմպետենտ մենեջերների այլընտրանքային թիմ, որոնք պետք է կառավարություն մտնեն ոչ թե իրենց քաղաքական կամ կուսակցական պատկանելության շնորհիվ, այլ ելնելով նրանց կարողություններից:

Քանի որ նախորդ 2.5 տարում քաղաքական դաշտում գործնականում ոչինչ չի արվել, այժմ նույնիսկ պատերազմը չի կարողացել մոբիլիզացնել անհրաժեշտ թվով մարդկանց, որպեսզի այս կառավարությունը ոչ թե հեռանա, այլ իր արածից հետո փախչի: Փաշինյանը կհեռանա, փաստացի նա արդեն հեռացել է, բայց Դուք ինքներդ եք նրան պահում Ձեր անգործությամբ:
Այսօր Հայաստանում միտում կա ձևավորել նոր քվազի կուսակցություններ, որոնք սպասարկում են կոնկրետ անձանց շահերը: Մի կողմից, դրան կարելի է թերահավատորեն վերաբերվել, մյուս կողմից, երբ մարդու օրգազնիզմը հիվանդ է, նրա իմունային համակարգը մոբիլիզացնում է բոլոր ռեսուրսները և պայքարում վարակի դեմ: Նույնը հիմա կատարվում է Հայաստանում: Մարդիկ ներքուստ զգում են, որ երկրում շատ լուրջ գործընթացներ են ընթանում, որոնք կարող են հանգեցնել պետության փլուզմանը, և նրանք փորձում են ինչ-որ բան անել: Բայց պատմությունը մեզ սովորեցնում է, որ նման իրավիճակներում քաղաքական էլիտայի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն: Կոմպետենտության կառավարություն ստեղծելու հանրային պահանջի ձևավորումը պիտի իրականացնեն քաղաքական իրական էլիտայի ներկայացուցիչները:

Իհարկե, հիմնական շեշտը կարելի է դնել արտահերթ կամ հերթական ընտրությունների վրա: Բայց դրանց մասնակցելու և դրանցում կրելու համար անհրաժեշտ է նաև առողջ, ակտիվ գործող քաղաքական ինստիտուտ՝ իր բոլոր ատրիբուտներով:

Նախկին իշխանությունները կարծում էին, որ «բոլորի հետ հարցերը լուծված են», և հենց այդ պահին «դեպքի վայր եկավ» իրենց նախկին հաճախորդ Փաշինյանը, և համակարգը փլուզվեց: Դա միշտ էլ պատահում է, երբ իշխանությունը ոչնչացնում է քաղաքացիների կամքի արտահայտման ինստիտուցիոնալ հիմքերը և այդ կամքը արտահայտելու միջոցով քաղաքական գործընթացների վրա ազդելու կարողությունը:

Այլ կերպ ասած, մենք վերադարձել ենք 2018-ին իշխանափոխությանը նախորդող ժամանակաշրջանին, երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ցածր լեգիտիմություն ունեին, և «մեկ կայծը» կարողացավ ոչնչացնել ամեն ինչ: Բայց եթե 2018-ի «կայծը» սպանեց Արցախի պետականությունը, ապա նոր «անկառավարելի կայծը» կարող է ոչնչացնել արդեն Հայաստանի պետականությունը, ինչը թույլ տալ չի կարելի»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}