Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի մեկ այլ շտամ, որը տարածվել է 10 երկրներում
Էդինբուրգի համալսարանի գիտնականները Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են կորոնավիրուսի մեկ այլ տեսակ, որն արդեն տարածվել է ընդհանուր առմամբ 10 երկրներում: Այս մասին նախօրեին հաղորդել է The Guardian-ը՝ վկայակոչելով շոտլանդացի գիտնականներին:
Ինչպես գրում է Tass-ը, B1525 կոչվող տարբերակը հայտնաբերվել է Դանիայում (35 դեպք), Մեծ Բրիտանիայում (32), Նիգերիայում (12), ԱՄՆ-ում (7), Ֆրանսիայում (5), Գանայում (4), Ավստրալիայում (2), Կանադայում (2), Հորդանանում (2) և Իսպանիայում (1): Ինչպես նշում է հրատարակությունը, այս տեսակի վիրուսի առաջին գենոմի հաջորդականացումը իրականացվել է դեկտեմբերին՝ Մեծ Բրիտանիայի և Նիգերիայի մասնագետների կողմից:
Հետազոտողները շեշտում են, որ նոր տարբերակը տարբերվում է Անգլիայի կորոնավիրուսի գերակշռող շտամից` E484K մուտացիայով, որը նկատվում է նաև վիրուսի բրազիլական, հարավաֆրիկյան և բրիստոլյան տեսակներում:
Անցյալ շաբաթ Թագավորության Գլխավոր բժշկական բաժնի նոր շնչառական վիրուսային սպառնալիքների խորհրդատվական խումբը հայտարարեց հարավ-արևմտյան Անգլիայում կորոնավիրուսի նոր շտամի՝ Բրիստոլի հայտնաբերման մասին, որը համարվում է որպես «մտահոգիչ» մուտացիա: Այնուհետև բժիշկները հավելեցին, որ այժմ երկրում առկա է կորոնավիրուսի չորս մուտացիայի մասին, որոնք դասակարգվում են որպես «մտահոգիչ»: