Հայկական 3 վանքերն Իրանում․ France TV-ի ծավալուն ռեպորտաժը
France TV-ն իր «Chrétiens orientaux» (Արևելյան քրիստոնյաները) հաղորդաշարերի շրջանակներում այս անգամ ներկայացրել է Իրանում գտնվող հայկական երեք վանքերի մասին ծավալուն ռեպորտաժ-ֆիլմը։
Ներկայացվում է Սուրբ Թադեոս վանքը, հայկական վանական համալիրը, որը գտնվում է Իրանի հյուսիսում, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության ցանկում։
Հատկանշական է, որ վերջերս՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում կայացրեց՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը:
Ինչպես ասում է հաղորդավարը, Սուրբ Թադեոս վանքը հայկական ճարտարապետության իսկական մարգարիտն է։
Հաջորդը ներկայացվում է Սուրբ Ստեփանոս վանքը՝ 9-րդ դարի հայկական կրոնական համալիր Իրանի հյուսիսում, 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին։
Այն ևս 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ՝ Սուրբ Թադևոսի վանքի և Ծոր Ծոր վանքերի հետ միասին՝ Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։
Այնուհետ Սուրբ Բեթղեհեմ հայ առաքելական եկեղեցին է՝ Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում, որը պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները