Հարության Մեսրոբյան. Փետրվարի 20-ին հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում
Կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարության Մեսրոբյանը կոչ է անում բոլորին փետրվարի 20-ին ժամը 15-ին լինել Ազատության հրապարակում։
«Ես հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում։ Կոչ եմ անում բոլոր հայերին նույնը անել»,-ասում է նա քաղաքացիներին ուղղված կոչում։
Նա հիշեցնում է, որ փետրվարի 20-ին արցախյան շարժման 33-րդ տարին է լրանում, որը պետք է լինի շարժման վերաիմաստավորման տարի։
«Մենք պետք է սկսենք մեր հաղթարշավը մեծ վճռականությամբ։ Դրա համար կոչ եմ անում հայերին հավաքվել փետրվարի 20-ին ժամը 15-ին Ազատության հրապարակում»,-նշում է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայրենիքի փրկության շարժումը հրավիրում է հանրահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին գալու եմ Ազատության հրապարակ. Արծրուն Պեպանյան
- Սուրեն Սարգսյան. Կլինեմ Ազատության հրապարակում
- Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» փետրվարի 20-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Միացեք այս պայքարին