Հունաստանում տարեց տղամարդը մահանում է COVID-19 պատվաստումից ութ րոպե անց
Կրետեի Հերակլիոնի համալսարանական հիվանդանոցում 85-ամյա մի տղամարդ է մահացել COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո, սակայն բժիշկները նրա մահը չեն կապում պատվաստանյութի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է հունական ERT հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ մահը վրա է հասել պատվաստումից ութ րոպե անց: Տղամարդը պատվաստվելուց հետո նստած է եղել սպասասրահում և անսպասելիորեն ընկել է: Բժիշկները վազել են նրա մոտ և հաջողվել է սրտի կանգից հետո վերակենդանացրել նրան, բայց մինչ հիվանդը վերակենդանացվել է, երկրորդ սրտի կանգն է ունեցել և մահացել է: Առաջին գնահատականներով՝ տարեց մարդու մահը պայմանավորված չէր պատվաստմամբ, ինչպես նաև անաֆիլակտիկ ցնցմամբ:
Բժիշկները կարծում են, որ նա հանկարծամահն է եղել, որը համընկել է պատվաստումների հետ, նշելով, որ ըստ գիտական ապացույցների՝ պատվաստումներից հետո մահ չի եղել: Մահվան ճշգրիտ պատճառները պարզելու համար հիվանդանոցի բժիշկները պահանջել են անհապաղ դատաբժշկական փորձաքննություն անցկացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա