Սոպրանո Նինա Մինասյանն առաջին անգամ ելույթ է ունեցել հայրենիքում
Փետրվարի 13-ին և 14-ին կայացել է սիրո տոնին նվիրված երկու շքեղ գալա համերգներ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ ելույթ են ունեցել միջազգային մեծ ճանաչում ունեցող օպերային սոպրանոներ Լիանա Ալեքսանյանը, Նինա Մինասյանը, ով առաջին անգամ էր հանդես գալիս հայրենիքում, տենոր Լիպարիտ Ավետիսյանն ու բարիտոն Դավիթ Բաբայանցը:
Համերգը ղեկավարել է հատուկ այս երեկոյի համար Գերմանիայից հրավիրված դիրիժոր Օլիվեր Վեդերը: Հնչել են հայտնի դասական ստեղծագործություններ, ինչպես նաև Ազնավուրի, Միշել Լեգրանի և Բաբաջանյանի հիթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները