ՊԵԿ. ՀԴՄ-ների թիվն ու շրջանառության ծավալն աճել են
ՊԵԿ-ը վերլուծել է 2020 և 2021 թվականների փետրվարի նույն ժամանակահատվածների ցուցանիշները: Վերլուծություններով` հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մասնավորապես` 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20.2 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (գումարով` շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604.4 հազար հատով կամ 3%-ով:
Այդ փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունն աճել է շուրջ 31.4 մլրդ դրամով կամ 12%-ով:
«Նկատենք, որ նախորդ տարվա փետրվարին հանրապետությունում դեռևս սկիզբ չէին առել կորոնավիրուսի համավարակն ու տնտեսական ճգնաժամը»,-նշում են ՊԵԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին