Մեծ հույս ունեմ, որ հաջողվելու է ձերբազատվել ազգադավ իշխանություններից. Ռուբեն Մելիքյան
«Ընդունում եմ ընկերոջս՝ Սուրեն Սարգսյանի հանրային հրավերը: Փետրվարի 20-ին, ժամը՝ 15։00-ին լինենք Ազատության հրապարկում»,- գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, միաժամանակ տեսաուղերձով դիմել հետևորդներին։
«Մեծ հույս և վստահություն ունեմ, որ հանրահավաքային գործունեության արդյունքում, ՀՀ քաղաքացիների բավարար վճռականության արդյունքում մեզ, ի վերջո, հաջողվելու է ձերբազատվել ՀՀ պետական շահին հակառակ գործող ազգադավ իշխանություններից»,- տեսանյութում ասում է իրավապաշտպանը։
Մելիքյանը հույսով է, որ ՀՀ քաղաքացիների ապագան կվերառնա բնականոն հունին, ուստի կոչ է արեց միանալ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին։
«Կոչ եմ անում բոլորին մասնակցել փետրվարի 20-ին նշանակված հանրահավաքին։ Յուրաքանչյուրս մեր պատճառներն ունենք հանրահավաքին մասնակցելու։ Կարծում եմ՝ այդ պատճառների թվում կան այնպիսինները, որոնք միավորում են բոլորիս։ Ես անձամբ սկզբունքային եմ համարում, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը։ Մեր արժանապատվությունը զրոյացված և նսեմացված է այս ապիկար կամ դավաճանական վարքագիծ դրսևորող մարդկանց պատճառով»,- ասում է նա։
Իրավապաշտպանը հանրային հրավեր իր կողմից ուղարկել է նաև իր ընկերներին՝ անելով միանալ նախաձեռնությանը։
Հարակից հրապարակումներ`
- Հերթը հանրությանն է՝ սեփական ձայնը չարիքի կառավարությանը լսելի դարձնելու և հեռանալ ստիպելու. Սաղաթելյան
- Հայրենադավ իշխանություններից ազատվելու համար՝ փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում. Գագիկ Սարգսյան
- Հրամանատար Աշոտ Մինասյանը մտահոգ քաղաքացիներին փետրվարի 20-ին հրավիրում է Ազատության հրապարակ
- Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. մանկավարժ
- Ես լինելու եմ Ազատության հրապարակում. Սամվել Հարոյան
- Հարության Մեսրոբյան. Փետրվարի 20-ին հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին