Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ, նա գիտի՝ ում է հաղթել․ Սերժ Սարգսյան
«Ալիևը, վստահ եմ, միշտ երազել է հաղթել մեզ։ Նրա երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով պատերազմից հետո Ալիևի այն հայտարարությանը, որ ինքը հաղթել է ոչ թե գործող վարչակազմին, այլ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։
«Մենք հաղթել ենք 90-ականներին Ալիևի հորը, 2016-ին Ալիևը պարտվել է ինձ։ Ալիևը ինձ պարտվել է ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-2018 թթ-ին։ Եվ նրա մեջ ձևավորվել էր անհագուրթ պահանջ՝ ինձ ինչ-որ բանում հաղթելու։ Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չի, նա գիտի, թե ում է հաղթել։ Եվ նա գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հաղորդավարի դիտարկմանը, թե արդյոք Ալիևը գիտի, որ այս հաղթանակը վերջնական չէ իր համար, Սերժ Սարգսյանը պատասխանեց․
«Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը չի հաղթել հայ ժողովրդին։ Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին։ Կապիտուլացիայի է ենթարկվել ոչ հայկական բանակը, ոչ էլ հայ ժողովուրդը։ Կապիտուլացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետն՝ իր թիմով հանդերձ ու նաև թիմից գաղտնի։ Ալիևը ինչ-որ առումով ճիշտ է, այո′, հայկական բանակի ստեղծման գործում և′ Ռոբերտ Քոչարյանը, և ե′ս, նաև բազմաթիվ գեներալներ են դերակատարություն ունեցել։ Կապիտուլյանտն ի՞նչ դերակատարություն է ունեցել։ Մի օր էլ հայկական բանակում չի ծառայել։ Այդ առումով, գուցե, Ալիևը ճիշտ է»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու
- Սերժ Սարգսյան. Ապագա կապիտուլյանտն իմ տեսադաշտում հայտնվել է 93 թվականի վերջերին
- Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցն այսօր՝ 21:00-ին
- Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Արմնյուզին». Հատվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան