Երբ Նիկոլը հրաժարական, տա նույն ցնծությունը կլինի Երևանում. Վազգեն Մանուկյան
Ազատության հրապարակում քաղաքացիների հետ զրույցի ընթացքում երիտասարդներից մեկին հուզում էր արտագաղթի խնդիրը։ Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանին նա ասաց, որ երկրում սկվսել է արտագաղթ, մարդիկ այստեղ չեն կարողանում ապրել և ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը, որպեսզի մարդիկ ապրեն և իրենց ապրուստը վաստակեն հայրենիքում։
Վազգեն Մանուկյանը նշեց, որ մարդիկ գնում են երկու պատճառով։ «Մեկն այն է, որ աշխատատեղ չունեն։ Նախորդ տարիներին էլ են գաղթել, հիմա առավել ևս։ Եվ երկրորդը՝ հույսը կորցրել են, որ այս երկիրն ապագա ունի։ Ես կարծում եմ, որ երբ Նիկոլը հրաժարական տա նույն ցնծությունը կլինի Երևանում, ինչ-որ եղավ Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ»։
Խոսելով իշխանության գալու պարագայում խնդրի լուծման ուղղությամբ իրենց կողմից առաջարկվող քայլերից, Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ երկար ժամանակ կպահանջվի՝ շոշափելի արդյունքի հասնելու համար։
«Քայլերը,որոնք պետք է արվեն միանգամից չի երևալու, գործնական քայլերը ուշ կլինեն։ Բայց մարդիկ եթե հավատ ունենան՝ երկրի ապագայի հանդեպ, կսպասեն։ Բայց ես վախենում եմ, որ սահմանները բացվեն, շատերն են գնալու, ոչ միայն աշխատանք չունենալու, այլ անհուսության պատճառով»,- ասաց նա, միաժամանակ ավելացնելով, որ մարդկանց մոտ կտրուկ փոփոխությունները ոգևորություն են առաջացնում։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ հասկացել են, թե մենք ինչ ծանր վիճակի մեջ ենք ընկել. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյան. Արմեն Գրիգորյանը սուտ է ասում
- Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում այսօր կպատասխանի քաղաքացիների հարցերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան