Ահաբեկիչ․ Հոլանդացի քաղաքական գործիչը աշխարհին հիշեցնում է ԻՊ-ի և Էրդողանի միջև եղած կապը
Փետրվարի 15-ին Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ, Ներկայացուցիչների պալատի անդամ Խիրտ Վիլդերսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը` վերջինիս անվանելով ահաբեկիչ: Վիլդերսը հայտնի է Թուրքիայի և թուրքական իշխանությունների հասցեին սուր քննադատություներով:
Նա Էրդողանին մեղադրում է իսլամական ծայրահեղական շարժումներն ու ահաբեկչական կազմակերպությունները ֆինանսավորելու և հակաարևմտյան քաղաքականություն վարելու մեջ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշենք, որ հիշյալ լուսանկարում Էրդողանը պատկերված է իր բնական և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինի դեմքով: Ձախ մասում պատկվերված է Թուրքիայի պետական դրոշը, իսկ աջ մասում՝ ԻՊ-ի դրոշը:
Վիլդերսը այս լուսանկարով աշխարհին փորձում է ևս մեկ անգամ հիշեցնել ԻՊ-ի և Էրդողանի միջև եղած կապը:
Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտնել է հոլանդացի քաղաքական գործչի դեմ հետաքննություն սկսելու մասին:
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հետաքննություն սկսելու պատճառը Վիլդերսի կողմից հրապարակված Էրդողանի լուսանկարն ու նրա հասցեին արված գրառումն է:
Terrorist. pic.twitter.com/ZL8ZD519aW
— Geert Wilders (@geertwilderspvv) February 15, 2021
Հարակից հրապարակումներ`
- Հոլանդացի պատգամավոր. Ադրբեջանի վտանգավոր կոչերը խրախուսվում են Թուրքիայի կողմից
- Ջիլթ Վիլդերս. Թուրքիայի «տրոյական ձիուն» թույլ չենք տա մտնել Եվրամիություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան