Հերթը հանրությանն է՝ սեփական ձայնը չարիքի կառավարությանը լսելի դարձնելու և հեռանալ ստիպելու. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Նոյեմբերի 9-ից հետո, փաստացի, Հայրենիքի փրկության շարժումը դարձավ դավադիր իշխանությունների հեռացման պայքարի առաջամարտիկը։
Այս ամիսների ընթացքում քաղաքացիներին բողոքի ձայն հնչեցնելու, լսելի լինելու և հայրենիքի կործանման դեմ պայքարի հարթակ ունենալու հնարավորություն մեծապես ընձեռվեց Հայրենիքի փրկության շարժման գործողությունների շնորհիվ։
Մեր պայքարի արդյունքում կապիտուլյացիա ստորագրած, սակայն իշխանությունն ամեն կերպ պահելու պատրաստ իշխանությունները հայտնվեցին հոգեվարքի մեջ։ Հասարակության լայն շերտերում, քաղաքական շրջանակներում ձևավորվեց աննախադեպ կոնսենսուս։ Այսօր արդեն պատկերը հստակ է՝ բարիկադի մի կողմում չարիքի կառավարությունն է՝ իր ղեկավարով և մերձավորներով, մյուս կողմում՝ հայ ժողովուրդը։
Սակայն անգամ այս աղետի գլխավոր մեղավորը լինելով՝ իշխանությունները, սեփական, նեղ անձնական և խմբակային շահերը գերադասելով հայրենիքի շահից, չեն ցանկանում ի գիտություն ընդունել հասարակության լայն զանգվածների ներկայացրած՝ հեռանալու հստակ պահանջը։ Ուստի հերթը հանրությանն է՝ սեփական ձայնը չարիքի կառավարությանը լսելի դարձնելու և հեռանալ ստիպելու։
Այս ամիսների ընթացքում Հայրենիքի փրկության շարժման՝ Հանրապետության հրապարակում տեղադրված վրանը մեր պայքարի հարթակներից մեկն էր, որի շնորհիվ հանդիպեցինք, լսեցինք և զրուցեցինք մեր հազարավոր քաղաքացիների հետ։
Կարևորելով յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու՝ լսված լինելու իրավունքը՝ Հայրենիքի փրկության շարժումն այսուհետ ամեն օրը՝ ժամը 17։00-19:00-ին, կլինի Ազատության հրապարակում։
Հայրենիքի փրկության համար ծավալված մեր աննահանջ պայքարը շարունակվում է, մինչև չարիքի կառավարության հեռացում և Հայաստանի հզորացման նախադրյալների ստեղծում։
Կհանդիպենք Ազատության հրապարակում։
Իսկ գլխավոր ժամադրությունը մնում է նույնը՝ փետրվարի 20-ին, ժամը 15։00-ին, համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում»:
Նոյեմբերի 9-ից հետո, փաստացի, Հայրենիքի փրկության շարժումը դարձավ դավադիր իշխանությունների հեռացման պայքարի...
Posted by Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan on Tuesday, 16 February 2021
Հարակից հրապարակումներ`
- Հայրենադավ իշխանություններից ազատվելու համար՝ փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում. Գագիկ Սարգսյան
- Հրամանատար Աշոտ Մինասյանը մտահոգ քաղաքացիներին փետրվարի 20-ին հրավիրում է Ազատության հրապարակ
- Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. մանկավարժ
- Ես լինելու եմ Ազատության հրապարակում. Սամվել Հարոյան
- Հարության Մեսրոբյան. Փետրվարի 20-ին հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում
- Չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին գալու եմ Ազատության հրապարակ. Արծրուն Պեպանյան
- Սուրեն Սարգսյան. Կլինեմ Ազատության հրապարակում
- Ենթադրում եմ՝ առաջիկայում այս կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամու հետ. Սաղաթելյան
- Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» փետրվարի 20-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
- Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում այսօր կպատասխանի քաղաքացիների հարցերին
- Գլուխներդ բա՛րձր պահեք, դուք հաղթող ժողովուրդ եք․ Վազգեն Մանուկյան
- Մենք հասնելու ենք այս իշխանության հեռացմանը, որևէ մեկը թող չկասկածի. Իշխան Սաղաթելյան