ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեն պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, այցի ընթացքում շվեդ դիվանագետը կհանդիպի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի ընթացքում կքննարկվի Շվեդիայի, որպես ԵԱՀԿ գործող նախագահի հետ միջազգային համագործակցության արդիական հարցերը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Հատկապես կարևոր է, որ ռուս-վրացական հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը Շվեդիայի նախագահության հիմնական առաջնահերթություններից է», – նշում են ԱԳՆ-ում:
Նրանց խոսքով, Վրաստան այցի շրջանակներում Շվեդիայի առաջին դիվանագետը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ:
Այցի ընթացքում Անն Լինդեն կայցելի Խուրվալեթի գյուղ՝ օկուպացված գծի մոտակայք:
Անն Լինդեն Վրաստան էր այցելել 2020 թվականին՝ որպես Շվեդիայի արտգործնախարար: