«Starlink» արբանյակն արձակվել է տիեզերք
Ամերիկյան SpaceX ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասկին 60 Starlink արբանյակներ է արձակել տիեզերք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Falcon 9» հրթիռը արձակվել է Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա) տիեզերակայանից, ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 22.59-ին (Երևանի ժամանակով 07.59):
Այս արբանյակները նախատեսված են Երկիրը գլոբալ մակարդակով ինտերնետ կապով ապահովելու համար: Համակարգի նպատակն է ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն աշխարհի ցանկացած կետում: Ընդհանուր առմամբ, ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է գործարկել շուրջ 12 հազար արբանյակ: Արդեն իսկ Երկրի ուղեծիր է հանվել մի քանի տասնյակ Starlink արբանյակ՝ առավելագույնը 500 կգ քաշով:
Ընկերությունն արդեն սկսել է ինտերնետի թեստավորումը սովորական օգտագործողների շրջանում: Ազդանշան ստանալու և ուղարկելու համար մարդիկ վճարում են 499 դոլար, ամսական բաժանորդագրության վճարը $ 99 է, ինչը նույնիսկ ավելի քիչ է, քան Միացյալ Նահանգների հիմնական մատակարարների վարձը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու