Ռուս խաղաղապահները 185 տոննա բեռ են հասցրել Քարվաճառի շրջան
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Սոցիալական հաստատությունների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, մարդասիրական արձագանքման կենտրոնի մեկ այլ ռուսական շարասյուն, որը բաղկացած էր 25 KamAZ ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, շուրջ 185 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի (Քելբաջար) շրջան»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա: