Հրամանատար Աշոտ Մինասյանը մտահոգ քաղաքացիներին փետրվարի 20-ին հրավիրում է Ազատության հրապարակ
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Հայաստանի, Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին խնդրում է փետրվարի 20-ին ժամը 15:00-ին լինել Ազատության հրապարակ:
«Բոլոր նրանք, ովքեր մտահոգ են իմ երկրի ճակատագրով, ցավում են այսօրվա Արցախի կարգավիճակի համար, վաղը՝ Սյունիքի, մյուս օրը Երևանի, կոչ եմ անում բոլորիդ փետրվարի 20-ին ժամը 15:00-ին լինել Ազատության հրապարակում:
Խնդրում եմ բոլորին, ովքեր մտահոգ են, եկեք Ազատության հրապարակ»,- ասում է լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ժամը 15:00-ին Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն է կայանալու:
Հարակից հրապարակումներ`
- Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. մանկավարժ
- Հողը մեր ոտքերի տակից տանում են, դո՛ւրս արի փողոց, տե՛ր կանգնիր քո երկրին. Գևորգ Գևորգյան
- Աբգար Ափինյան. Ես ձեզ հրավիրում եմ կրկին Ազատության հրապարակ՝ հաղթելու միասնությամբ
- Եթե չեք ուզում, որ ձեր հացի ազնիվ թթխմորին արյուն շաղախվի, եկե՛ք Ազատության հրապարակ. Սրապիոնյան
- Ես լինելու եմ Ազատության հրապարակում. Սամվել Հարոյան
- Հարության Մեսրոբյան. Փետրվարի 20-ին հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում
- Չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին գալու եմ Ազատության հրապարակ. Արծրուն Պեպանյան
- Սուրեն Սարգսյան. Կլինեմ Ազատության հրապարակում
- Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» փետրվարի 20-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Միացեք այս պայքարին
- «Միասին կփրկենք մեր հայրենիքը»․ փետրվարի 20-ին հանրահավաք Ազատության հրապարակում
- Առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին