Հողը մեր ոտքերի տակից տանում են, դո՛ւրս արի փողոց, տե՛ր կանգնիր քո երկրին. Գևորգ Գևորգյան
Ազատամարտիկ, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը կոչ է անում փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին դուրս գալ Ազատության հրապարակ՝ տեր կանգնելու Հայաստաին, տեր կանգնելու հայոց հողին ու հայոց պետականությանը։
«Հողը մեր ոտքերի տակից տանում են, հողը դավաճանեցին, մեր պետականությունը կործանում են, հայ ազգի ճակատագիրն է, դո՛ւրս արի, հայ մարդ, դո՛ւրս արի, հայ կին, հայ ազգ, հայ ժողովուրդ, դո՛ւրս արի, տեր կանգնի քո պայքարին։ Տե՛ր կանգնի քո հողին, թո՛ւյլ մի տուր, որ ադրբեջանական շահեր սպասարկող իշխանազավթները կարողանան ոչնչացնել քո այսօրվա ներկան և ժառանգներիդ ապագան։
Տե՛ր կանգնիր քո երկրին, սպասում ենք բոլորիդ»,- ասում է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին կայանալու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» մեծ հանրահավաքը։
Հարակից հրապարակումներ`
- Հարության Մեսրոբյան. Փետրվարի 20-ին հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում
- Չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին գալու եմ Ազատության հրապարակ. Արծրուն Պեպանյան
- Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» փետրվարի 20-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Միացեք այս պայքարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին