114 տարեկանում մահացել է Սան Ֆրանցիսկոյի ամենատարեց բնակչուհի Լյուսի Միրիգյանը
Ամերիկահայ Լյուսի Միրիգյանը, ով համարվում է Սան Ֆրանցիսկոյի ամենատարեց բնակիչը, մահացել է։ Այս մասին գրում է «Զարթոնք» մեդիան։
«Նա հիվանդ չէր, մահացավ 114 տարեկան լինելու պատճառով», - ասել է նրա դուստրը՝ Սոնիա Միրիգյան-Քուջակյանը:
Միրիգյանը, որ ապրում էր իր դստեր և փեսայի հետ նույն Բալբոա զբոսայգու տանը, որը նա գնել էր 1950 թվականին, մահացել է ուրբաթ, փետրվարի 12-ի առավոտյան՝ շրջապատված իր ընտանիքով:
Միրիգյանը գոյատևել էր մի քանի համաճարակներ. 1918 թ.-ի իսպանական գրիպի համաճարակից բացի նաև պոլիոմիելիտի և տիֆի:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան