Միխայիլ Գալուստյան. Կարող եմ զանգահարել Խաբիբին ու խնդրել Պուտինի հեռախոսահամարը
Դերասան ու հումորիստ Միխայիլ Գալուստյանը խոսել է բացարձակ մարտական առաջնության (UFC) թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ իր ծանոթության մասին: Մասնավորապես, Գալուստյանը նշել է, որ ունի մարզիկի հեռախոսահամարը, անհրաժեշտության դեպքում կարող է խնդրել կապել իրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Gazeta-ն։
«Ես չգիտեմ ՝ Պուտինն ունի՞ իր հեռախոսահամարը: Համենայն դեպս, ես կարող եմ զանգահարել Խաբիբին և ասել. «տուր ինձ Վլադիմիր Վլադիմիրովիչի հեռախոսահամարը: Եղբայրաբար»: Ես ինչ-որ տեղ ունեի Նուրմագոմեդովի համարը, այո», - ասել է Գալուստյանը՝ Macarena YouTube ալիքի շոուի եթերում:
Նշվում է, որ 2018-ի հոկտեմբերին իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ Նուրմագոմեդովի հաղթանակից հետո Խաբիբը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ: Զրույցի ընթացքում Պուտինը մարզիկին տվել է մի համար ու ասել, որ Խաբիբը կարող է «զանգահարել ցանկացած իրավիճակում»: