ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը հրավիրվել է Թուրքիայի արգործնախարարություն՝ կապված Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ նահանգի Գարե շրջանում 13 թուրքերի սպանության մասին Վաշինգտոնի հայտարարության հետ։
Թուրքիայի արտգործնախարարությունում ԱՄՆ դեսպանին է փոխանցվել Անկարայի խիստ դժգոհությունը Գարեի դեպքերի վերաբերյալ Վաշինգտոնի արձագանքի նկատմամբ։ Դժգոհության պատճառն այն է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտնած ցավակցության տեքստում նշվում էր հետևյալը. «Վաշինգտոնը դատապարտում է նմանատիպ գործողությունները, եթե իրոք հաստատվի, որ Թուրքիայի քաղաքացիները սպանվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների կողմից»: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ի հակադրություն Վաշինգտոնի կասկածամտության՝ Թուրքիայի պաշտոնական շրջանակները պնդում են, որ Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների ֆոնին ՔԲԿ-ի մարտիկները փետրվարի 14-ին մահապատժի են ենթարկել թուրք գերիներին, այդ թվում Թուրքիայի ուժային կառույցների աշխատակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստան ներխուժած թուրքական զինուժը ջախջախվելով հետ է շպրտվել
- Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրում է Իրաքում «ահաբեկիչներին» աջակցելու մեջ
- Իրանի կողմից աջակցվող խմբավորումները Թուրքիային սպառնում են հարձակմամբ՝ Իրաքից ուժերի դուրս չբերման դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան