Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ ինչպես բախման, այնպես էլ համագործակցության
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ ինչպես առճակատման, այնպես էլ փոխգործակցության, բայց ամեն ինչ կախված է Մոսկվայի դիրքորոշումից: Նա այս տեսակետը հայտնել է այսօր իսպանական El Mundo թերթին հրապարակված հարցազրույցում, գրում է Tass-ը։
«Ես հավատում եմ Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությանը. Եթե նրանք բախումներ են ուզում, մենք պատրաստ ենք: Եթե նրանք ցանկանան համագործակցել, մենք ուրախ կլինենք», - ասել է Ստոլտենբերգը, ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է «պաշտպանել իր անդամներին»:
«Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի ուժի, կոշտության վրա», - կարծում է նա ու ասում, «բայց մենք պետք է խոսենք նաև Ռուսաստանի հետ»:
«Նույնիսկ եթե մենք չենք հավատում, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կարող են ավելի լավ լինել, մենք պետք է շարունակենք խոսել, քանի որ անհրաժեշտ է պահպանել կարևոր կապերը և հարաբերությունները։ Սպառազինությունների մրցավազքից խուսափելու համար մտածեք զենքի վերահսկման մասին: Նրանք [ռուսները] մեր հարևաններն են, նրանք ունեն շահեր, մենք պետք է խուսափենք միջադեպերից, հատկապես սահմաններին», - պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան