Սուրեն Պարսյանը ներկայացրել է 2001-2019 թթ-ին ՀՀ-ում գործազրկության մակարդակը 3 ղեկավարների օրոք
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը վերլուծել ու ներկայացրել է Հայաստանում գործազրկության մակարդակը երեք ղեկավարների օրոք։
Նա գրում է.
«2008թ.-ից սկսած կիրառվում է գործազրկության ստանդարտ սահմանումը, որը վերանայվել է 2018թ.-ից՝ աշխատաշուկայի նոր զարգացումները պատշաճ կերպով արտացոլելու, աշխատուժի վիճակագրության արդիականությունը և միջազգային համադրելիությունն ապահովելու նպատակով:
Վերանայման հիմքը Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողովում 2013թ. ընդունված «Աշխատանքի, զբաղվածության և աշխատուժի թերօգտագործման վիճակագրության մասին» (19-րդ ԱՎՄՀ) բանաձևի առանցքային դրույթներն են»։