Նիկոլ Փաշինյանի հոգևոր հոր ասածով դուրս է գալիս, որ ինքը տղա չէ. Տիգրան Քոչարյան
«Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասաց՝ տղա եք պահեք հողերը, և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը տղա էին և պահեցին»,- «Հայելի» ակումբում հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո հնչած կարծիքները, թե երրորդ նախագահը նույնպես հող հանձնող էր:
Ըստ նրա՝ նման խոսակցությունները ոչինչ չեն նշանակում, քանի որ Սերժ Սարգսյանը փաստացի հող չի տվել:
Քոչարյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի հոգևոր հոր ասածով դուրս է գալիս, որ ինքը տղա չէ, քանի որ հողերը տվել է և եթե տղա չէ, ապա չպետք է ղեկավարի պետությունը:
Նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը տվեց ոչ միայն 7 շրջաններն, այլ երկու շրջան էլ ավելի՝ բլոգերը նկատեց, որ հիմա արտերկրից նայում են մեզ և ասում. «Է՞շ են այս հայերը, Նիկոլը Արցախի 75 տոկոսը հանձնեց, Սյունիքինը հանձնեց և մինչև հիմա պաշտոնավարում է»:
Տիգրան Քոչարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը մաստերկլաս էր բանակցությունների ընթացքի ներկայացման առումով և իրեն առավել շատ հետաքրքրել է նրա հայտնած այն տեղեկությունը, որ սահմանի հրադադարի մոնիթորինգի դրույթի կյանքի կոչելու դեպքում, ըստ էության, գծվում էր Ադրբեջանի հետ Արցախի սահմանը:
Ըստ բանախոսի, եթե իրականանային Վիեննայի և Դուշամբեի համաձայնագրերը, ապա Արցախը գոնե կունենար սահմաններ:
«Եթե Սերժ Սաևրգսյանը լիներ, կամ պատերազմը չէր սկսվի, կամ սկսվելու դեպքում էլ այդպիսի խայտառակ իրավիճակում չէինք հայտնվի»,- հայտարարեց բլոգերը, բայց չհամաձայնեց երրորդ նախագահի այն մտքի հետ, որ եթե ժողովուրդը իմանար պատերազմի նման ելքի մասին, ապա կհամաձայներ կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձին:
«Բայց ժողովրդի մեծ մասն էլի դեմ կլիներ տարածքների հանձնմանը»,- հայտարարեց Քոչարյանը և հավելեց, որ ինքը ոչ մի թիզ հողի հանձնման կողմնակից է և, որ Քարվաճառը, Կովսականն իր հայրենիքն է և ապագայում վերադառնալու է այնտեղ:
Նկատելով, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, երբ ասաց, թե ինքը փաստացի իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին՝ Տիգրան Քոչարյանը նշեց, որ բոլոր դեպքերում Կարեն Կարապետյանը պետք է արձագանքի այդ հայտարարությանը:
Բանախոսը նկատեց, որ Ալիևը ինչ ասում է՝ Փաշինյանը կատարում է, ավելին՝ չի պատասխանում նրա վիրավորանքներին, և հնարավոր համարեց, որ այդ վարքը բացատրվում է Ալիևի կողմից ինչ-որ բաներ բացահայտելու սպառնալիքով:
«Փաշինյանին, որպես անձնավորություն, Ալիևն իր արհամարանքն է ցույց տալիս, բայց որպես վարչապետ, որն իրեն պետք է, փշի-փշի է անում»,- հայտարարեց Տիգրան Քոչարյանը և հիշեց վերջին ելույթը, երբ Ադրբեջանի ղեկավարը պաշտպանել էր Փաշինյանին ռևանշիստներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան