Ուկրաինայի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել՝ Զելենսկու իմպիչմենտի համար
Ուկրաինական ընդդիմությունը սկսել է ստորագրություններ հավաքել նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ իմպիչմենտի համար, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ընդդիմության պլատֆորմ. կյանքի համար» կուսակցության Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Պատմական պահ: Սկսվել է նախագահ Զելենսկու իմպիչմենտի համար պատգամավորների ստորագրահավաքը»,- գրել է պատգամավորը:
Գրառմանը կից նա հրապարակել է ինը ստորագրությամբ ձևաթուղթ։
Փետրվարի 2-ին Զելենսկու հրամանագրով ուժի մեջ է մտել մի որոշում, ըստ որի՝ 5 տարի ժամկետով պատժամիջոցներ պետք է կիրառվեն ուկրաինական «112 Ուկրաինա», «NewsOne» և «ZiK» հեռուստաընկերությունների դեմ: Նրա հրամանագրից հետո ալիքները դադարեցրեցին հեռարձակումը: Հեռուստաալիքները պետության ղեկավարին մեղադրում են ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ քաղաքական հաշվեհարդարի մեջ:
Դրանից հետո ուկրաինական «Ընդդիմության պլատֆորմ. կյանքի համար» կուսակցությունը հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկու իմպիչմենտի կարգը սկսելու մասին:
Միևնույն ժամանակ, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ իմպիչմենտի մասին խոսելու հիմքեր չկան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան