Վիրավորներին տրվող միանվագ աջակցության համար դիմումների՝ օնլայն եղանակով լրացման կարգը
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը ներկայացրել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ աջակցության համար դիմումների՝ օնլայն եղանակով լրացման կարգը։
Այսպես, օնլայն դիմումը լրացնելու համար պետք է այցելել online.ssa.am կայքէջ, ապա ընտրել «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանը։
«Այնուհետև պետք է սեղմել «դիմումի մուտքագրում» կոճակը։ Բացված պատուհանում պետք է մուտքագրել էլ.փոստի հասցեն, ապա սեղմել «շարունակել» հրահանգը։ Բացված պատուհանում պետք է մուտքագրել էլ.փոստին եկած ստուգիչ կոդը, ապա կրկին սեղմել «շարունակել» կոճակը։
Նոր բացված էջում հայատառերով պետք է գրանցել վիրավորում ստացած անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, ապա բանկը, բանկային քարտի համարը, բջջային հեռախոսի համարը։ Իսկ վերջում պետք է սեղմել «հաստատել» կոճակը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան