Աբգար Ափինյան. Ես ձեզ հրավիրում եմ կրկին Ազատության հրապարակ՝ հաղթելու միասնությամբ
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աբգար Ափինյանը կոչ է անում իր գրչակից ընկերներին, արվեստի մարդկանվ, ընկերներին, հարազատներին ու հազարավոր ուսանողներին փետրվարի 20-ին գնալ Ազատության հրապարակ, մասնակցել հանրահավաքին։
«Ես այստեղ էի 1988-ին, երբ մեր վիճակը շատ ավելի ծանր էր, քան այսօր։ Դուք եկաք։ Միացաք։ Եվ մենք միասնությամբ հաղթեցինք։ Ես ձեզ հրավիրում եմ կրկին Ազատության հրապարակ՝ հաղթելու միասնությամբ։ Համոզված եմ, որ թշնամին վանցելու է մեր երկրից»,-տեսաուղերձում նշում է նա։
Ափինյանն ընդգծում է, որ մեր երկիրը վտանգի մեջ է։
«Դավաճանը փոխում է մեր սահմանները, հանձնում է թշնամուն մեր շեները, մեր գյուղերը, մեր ճանապարհները։ Թշնամու դրոշը ծածանվում է մեր շեների վրա։ Այսօր Հայաստանում դրոշ է ծածանում այն նույն թուրքը, որ տարիներ առաջ մեր ոտքերի տակ փոխչում էր սողեսող»,-ընդգծում է գրող-գրականագետը։
Հարակից հրապարակումներ`
- Հողը մեր ոտքերի տակից տանում են, դո՛ւրս արի փողոց, տե՛ր կանգնիր քո երկրին. Գևորգ Գևորգյան
- Եթե չեք ուզում, որ ձեր հացի ազնիվ թթխմորին արյուն շաղախվի, եկե՛ք Ազատության հրապարակ. Սրապիոնյան
- Ես լինելու եմ Ազատության հրապարակում. Սամվել Հարոյան
- Հարության Մեսրոբյան. Փետրվարի 20-ին հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում
- Չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին գալու եմ Ազատության հրապարակ. Արծրուն Պեպանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան