Չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին գալու եմ Ազատության հրապարակ. Արծրուն Պեպանյան
«33 տարի առաջ փետրվարի 20-ին հայրենի հողի կանչով ես եկա Ազատության հրապարակ և իմ սերունդը մեծ զրկանքների և զոհողությունների գնով հրաշք գործեց՝ գերությունից ազատագրելով Արցախը: Այսօր հայրենիքը նորից մեր ավյունի կարիքն ունի»,- ասում է վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ բոլորին փետրվարի 20-ին ժամը 15:00-ին հրավիրելով Ազատության հրապարակ՝ մասնակցելու Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին:
«Այսօր, ձեզ հասկանալի պատճառներով, Արցախը նորից գերության մեջ է, իսկ Հայաստանը վտանգված: Ես չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին ժամը 15:00-ին գալու եմ Ազատության հրապարակ՝ առաջնահերթ նպատակ ունենալով ձևավորել ազգաշահ իշխանություն, որի հետ մենք իրագործենք մեր ազգային իղձերը»,- նշում է Ա. Պեպանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ենթադրում եմ՝ առաջիկայում այս կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամու հետ. Սաղաթելյան
- Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» փետրվարի 20-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
- Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում այսօր կպատասխանի քաղաքացիների հարցերին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Միացեք այս պայքարին
- «Միասին կփրկենք մեր հայրենիքը»․ փետրվարի 20-ին հանրահավաք Ազատության հրապարակում
- Գլուխներդ բա՛րձր պահեք, դուք հաղթող ժողովուրդ եք․ Վազգեն Մանուկյան
- Մեր մեջքի հետևում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված. Վազգեն Մանուկյան
- Առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին