Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք
Արցախում փետրվարի 15-ին կատարվել է140 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2789 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 237 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան