
Հայրենադավ իշխանություններից ազատվելու համար՝ փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում. Գագիկ Սարգսյան
«Մեր երկիրը վտանգված է, մեզ վրա հարձակվել է արտաքին թշնամին: Ցավոք սրտի, ունենք նաև ներքին թշնամին: Մեր ներքին թշնամին հիմնականում մեր անտարբերությունն է»,- ասում է «Ձայն հայրենեաց» նախաձեռնության անդամ, «Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը՝ կոչ անելով բոլորին փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին լինել Ազատության հրապարակում, որտեղ կայանալու է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը:
«Վերջին 3000 տարվա պատմության ընթացքում այսպես վտանգված չենք եղել: Ինչպես թերթում ենք պատմության էջերը, մենք ունեցել ենք դավաճանություններ, բաց եղել են փոքրիկ դավաճանություններ: Հիմա մեր նկատմամբ կիրառվել է համակարգային դավաճանություն:
Հայրենադավ իշխանություններից վերջապես ազատվելու համար մենք բոլորիդ ներկայության կարիքն ունենք»,- ասում է նա: