Էդգար Ղազարյան. Մեր հարյուրավոր երիտասարդների կյանքը խլած մարդիկ ոչ միայն ցավ չեն ապրում, այլ...
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Հրադադարի հաստատման մեզ համար կապիտուլյացիոն հայտարարագրի ուժի մեջ մտնելուց 98 օր հետո Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 132 զինծառայողի անուն, իսկ մենք ապրում ենք «սովորական» կյանքով։
Այս իշխանությունները մեր կյանքը վերածել են այնպիսի դժոխքի, որ 132 երիտասարդ կյանքեր կորցնելու հերթական գույժը մեր օրվա լրահոսի սովորական մասն է դարձել։ Ժամանակին դիպուկահարի կրակոցից զոհված մեր ամեն մի զինվորի մահվան բոթը լսելիս մենք ցնցվում էին ցավից, երկար ժամանակ քննարկում այդ ողբերգությունը, պահանջում պարզաբանել հանգամանքները։
Իսկ հիմա․․․․ մեր տասնյակ ու հարյուրավոր երիտասարդների կյանքը խլած մարդիկ ոչ միայն ցավ չեն ապրում և պատասխան չեն ուզում տալ այս աղետի համար, այլև սովորականի նման նիստեր, խորհրդակցություններ ու այցեր են կազմակերպում, ու դեռ ավելին՝ պատժի մեխանիզմներ են մտածում իրենց քննադատել ցանկացողներին լռեցնելու համար»։
Հրադադարի հաստատման մեզ համար կապիտուլյացիոն հայտարարագրի ուժի մեջ մտնելուց 98 օր հետո Արցախի պաշտպանության բանակը...
Опубликовано Edgar Ghazaryan Вторник, 16 февраля 2021 г.