Իրան-Ռուսաստան համատեղ ռազմածովային զորավարժությունների նպատակները
Իրան-Ռուսաստան «Ծովային անվտանգության գոտի» զորավարժության խոսնակն ասել է, որ զորավարժություններին կմասնակցեն ռազմածովային ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Հյուսիսային Հնդկական օվկիանոսի ռուսական նավատորմը: Այս մասին գրում է Pars today-ը։
«Իրան-Ռուսաստան «Ծովային անվտանգության գոտի» համատեղ զորավարժությունների նպատակներն են՝ փրկարարական գործողությունները, փոխանցման հմտությունները և միջազգային ասպարեզում Իրանի ռազմածովային ուժերի ներգրավվածության ցուցադրումը»,- ասել է ծովակալ Ղոլամրեզա Թահանին։
Ծովակալ Ղոլամրեզա Թահանին հավելել է, որ խաղաղությունն ու բարեկամությունը Իրանի Իսլամական Հանրապետության զորավարժությունների ուղերձն է տարածաշրջանի երկրներին: Տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր է հաստատել տարածաշրջանի երկրների միջև սիներգիայի ավելացման միջոցով:
«Հյուսիսային Հնդկական օվկիանոսի շրջանն ապահովագրված է ծովային սպառնալիքներից և ծովահենությունից, իսկ զորավարժությունները նպատակ ունեն ռազմածովային ուժերին նախապատրաստել Իրանի ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար անապահով ծովային տարածքներում ներկայությանը»,- ասել է Իրան-Ռուսաստան «Ծովային անվտանգության գոտի» զորավարժության խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան