Կիպրոսի թուրք առաջնորդը հայտարարւմ է, թե «իրենց համայնքը համաձայն չէ ապրել հունական լծի տակ»
Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹ) նախագահ Էրսին Թաթարը հայտարարել է, թե կիպրոսցի թուրքերը երբեք չեն հրաժարվի իրենց ինքնիշխանությունից, քանի որ նրանք չեն պատրաստվում ապրել «հունական լծի» տակ: Կիպրոսի թուրքական առաջնորդի նման հռետորաբանությունը տեղի է ունենում Կիպրոսի կարգավորման գագաթնաժողովին ընդառաջ, որը պատրաստվում է անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Այս մասին գրում է Tass-ը։
«Թուրքիայի երաշխավոր տերության կարգավիճակի պահպանումը, Կիպրոսում թուրքական զորքերի առկայությունը, մեր ինքնիշխանությունն ու քաղաքական հավասարությունը մեր կարմիր գծերն են, և մենք երբեք չենք կիսելու դրանք [այս պայմանները]. որովհետև հրաժարվել դրանցից, նշանակում է Հունաստանի լծի տակ լինել», - ասել է Թաթարը:
ՄԱԿ-ում Կիպրոսի Մշտական ներկայացուցիչ Անդրեաս Մավրոյանանին էլ հայտարարել է, որ կիպրական հույն կողմը չի կարող ընդունել ինքնիշխան հավասարության սկզբունքը, քանի որ այն վերջ կդնի Կիպրոսի Հանրապետության գոյությանը:
Նշենք, որ Կիպրոսի խնդրի լուծման հետ կապված առավել է լարվել թուրք-հունական հարաբերությունները։ Էրդողանը հայտարարում է երկու պետության ստեղծման մասին, Հունաստանի վարչապետ Միցոտակիսը բացառում է նման մոտեցումը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը՝ Հունաստանի վարչապետին. Դուք ավելի լավ է իմացեք ձեր տեղը, ինձ մարտահրավեր մի նետեք
- Հունաստանի վարչապետը Նիկոսիայում. Չի լինելու երկու պետության լուծում Կիպրոսում
- Էրդողանը հայտարարում է Կիպրոսի համար «երկու առանձին պետությունների» ստեղծմամբ լուծման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան