Ճապոնիան Հայաստանին և Ադրբեջանին կտրամադրի մոտ 5 մլն դոլարի մարդասիրական օգնություն
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել 4.8 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին`Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունից հետո վերականգնման համար: Այս մասին գրում է Tass-ը։
Ճապոնիան կտրամադրի բժշկական սարքավորումներ, սննդամթերք և ֆինանսական աջակցություն հիվանդանոցների, դպրոցների և բնակելի շենքերի վերականգնման համար:
Միջոցները կփոխանցվեն մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան