Դատարանն առաջնահերթ կքննի Յուրի Խաչատուրովի առողջության հետ կապված միջնորդությունը
«Դատարանը ստացել է Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նամակը ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք մեկնելու վերաբերյալ։ Դիմումին կից ներկայացվել են հիմնավորող փաստաթղթեր»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի մեկնարկին տեղեկացրեց դատավոր Աննա Դանիեբկյանը։
Դատավորի խոսքն ընդհատեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, ասաց՝ Խաչատուրովի առողջական վիճակով պայմանավորված միջնորդություն ունի, խնդրեց այն քննարկել դռնփակ դատական նիստում։
Պաշտպանական կողմը չառարկեց միջնորդության՝ առաջնահերթ քննարկմանը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտնեց, իրենք էլ ունեին միջնորդություն, բայց դեմ չեն, որ առաջնահերթ քննարկվի Յուրի Խաչատուրոցի առողջության հետ կապված միջնորդությունը։
«Լսելով դաավարության մասնակիցներին՝ դատարանը որոշեց առաջնահերթ քննարկել Յուրի Խաչատուրովի վերաբերյալ միջնորդությունը»,-ասաց դատավոր Դանիբեկյանն ու դատավարության մասնակից չհանդիսացող անձանք խնդրեց լքել դատարանի դահլիճը։
Հենց դռնփակ դատական նիստում դատարանը կորոշի, թե ինչ ռեժիմով է քննելու Խաչատուրովի փաստաբանի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հրաժարվեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը
- Դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել
- Ալումյանը՝ դատավորին. Ինձանից պաշտպանո՞ւմ եք այս միկրոֆոնը
- Արմեն Գևորգյան. Ինչի՞ մասին եմ ես լռել, որն այսօր պետք է բարձրաձայնեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան