Շուշին հանձնվել է. Սերժ Սարգսյան
«Իհարկե, Շուշին հանձնվել է։ Ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն գոնե ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց՝ դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իր ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էր, հարցնում էին, թե իր կարծիքով երբ է ավարտվելու պատերազմը, միանշանակ ասում էր՝ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին:
«Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել»,- ասաց Ս. Սարգսյանը
Հարցին՝ Ձեզ համար պա՞րզ էր, որ ի սկզբանե դա իրենց նպատակադրումն է, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ինձ համար պարզ էր՝ ելնելով ադրբեջանական բանակի գործողություններից, ելնելով Ալիևի հայտարարություններից, ելնելով նրանից, թե ադրբեջանցիները դեպի ո՞ւր են շարժվում ու ո՞վ է դրանց դիմադրում, վստահաբար, ես եկել եմ այդ եզրակացությանը»:
Պատասխանելով հարցին՝ «հայկական Շուշին խոցել են մեր Իսկանդերով, պարո՛ն նախագահ, սա կարո՞ղ է տեղավորվել մեր բանականության մեջ, եթե անգամ քաղաքը թողնված է, թեև մենք հստակ տվյալ չունեինք՝ ո՞ր օրվա և պահի դրությամբ ենք մենք լքել քաղաքը», նա պատասխանեց. «Արդեն այդ մասին բազմաթիվ անգամ խոսվել է. կապիտուլյանտը ամսի 9-ին է գրել, որ Շուշիի համար մարտեր են ընթանում, իսկ արդեն ամսի 5-ի գիշերը Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր:
Երբ որ գրում էին, որ համառ մարտեր են ընթանում Շուշիի համար և այլն, դա ուրիշ բան էր նշանակում, որ մերոնք փորձում էին հետ գրավել Շուշին։ Դա էլ է ինձ համար տարօրինակ, որովհետև հետ գրավելը տասն անգամ ավելի դժվար է, քան պաշտպանելը: Ինչո՞ւ չպաշտպանեցինք և հետո ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք, և, ընդ որում, այդ փորձերի ժամանակ, այսպես ասած՝ համառ մարտերի ժամանակ մենք ունեցել ենք հարյուրավոր զոհեր և շատ դեպքերում անհասկանալի»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե մենք բանակ չունեինք, բա ո՞նց ապրիլյան պատերազմի ժամանակ պարտադրեցինք Ադրբեջանին հրադադար հաստատի․ Սերժ Սարգսյան
- Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ, նա գիտի՝ ում է հաղթել․ Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու
- Սերժ Սարգսյան. Ապագա կապիտուլյանտն իմ տեսադաշտում հայտնվել է 93 թվականի վերջերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին