Ես լինելու եմ Ազատության հրապարակում. Սամվել Հարոյան
«Ձայն հայրենյաց» նախաձեռնության համահիմնադիր, մշակութային գործիչ Սամվել Հարոյանը կոչ է անում բոլորին փետրվարի 20-ին ժամը 15.00-ին լինել Ազատության հրապարակում։
«Դիմում եմ մշակույթի ոլորտի իմ այն ընկերներին, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել՝ տասնամյակների ճանապարհ, և այդ ընթացքում հանրահռչակել ենք հայ մշակույթը, ոչ միայն մեր երկրում, այլ նաև դրսում։ Եվ որպեսզի շարունակենք մեր գործունեությունը, կարծում եմ, պետք է ազատվել այս ապազգային իշխանությունից։ Ինչո՞ւ։ Որովհետև այսօր ոչ միայն վտանգված է մեր մշակույթը, այլ նաև մեր ինքնությունը, կրթությունը, գիտությունը, բոլոր ոլորտները։
Եվ դրա համար մենք անպայման պետք է փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին լինենք Ազատության հրապարակում, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք։ Ես լինելու եմ Ազատության հրապարակում, կո՛չ եմ անում և ձեզ՝ լինել այնտեղ»,- ասում է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին «Հայրենիքի փրկության շարժումը» հրավիրում է հանրահավաքի՝ ընդդեմ Նիկիոլ Փաշինյանի իշխանության։
Հարակից հրապարակումներ`
- Հողը մեր ոտքերի տակից տանում են, դո՛ւրս արի փողոց, տե՛ր կանգնիր քո երկրին. Գևորգ Գևորգյան
- Եթե չեք ուզում, որ ձեր հացի ազնիվ թթխմորին արյուն շաղախվի, եկե՛ք Ազատության հրապարակ. Սրապիոնյան
- Հարության Մեսրոբյան. Փետրվարի 20-ին հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում
- Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» փետրվարի 20-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Միացեք այս պայքարին