Եթե մենք բանակ չունեինք, բա ո՞նց ապրիլյան պատերազմի ժամանակ պարտադրեցինք Ադրբեջանին հրադադար հաստատի․ Սերժ Սարգսյան
«Որքան շատ զենք ունենայինք, այնքան լավ, ես սա չեմ հերքում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով բանակի սպառազինությանը վերաբերող հարցին, թե արդյոք ընդունում է, որ իր կառավարման ժամանակ կարող էինք ավելի շատ զենքով սպառազինվել և ավելի պատրաստ լինել։
«Բայց ես հերքում եմ այն տխմար թեզը՝ իբր մինչև 2018 թվականը մեր բանակը մարտունակ չէր, մեր բանակը սպառազինություն չուներ և այլն։ Եթե մենք բանակ չունեինք, բա մենք ո՞նց ապրիլյան պատերազմի ժամանակ պարտադրեցինք Ադրբեջանին հրադադար հաստատի։ Բա եթե մենք ընդհանրապես բանակ չունեինք, ոչ մի բան չունեինք, ապա ինչո՞ւ մինչև 2016 թիվը Ադրբեջանը դա չէր անում, ինչո՞ւ 2017 թվականին չէր անում, ինչո՞ւ 2018 թվականին չէր անում։ Դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ սարգսյանի խոսքով՝ իրականությանը համապատասխանում է հետևյալը․
«Մենք երբեք Ադրբեջանից շատ և Ադրբեջանից ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել։ Սա իրականություն է։ Ոչ 1992-94 թթ-ին, ոչ 2016 թ-ին և ոչ էլ 2020 թվականին։ Բայց առաջին երկու դեպքում դա միշտ չի խանգարել հաղթել, որովհետև խնդրով զբաղվել են նվիրված մարդիկ, գիտակ մարդիկ, մարդիկ, որոնք անմնացորդ նվիրված են եղել այդ գործին»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ, նա գիտի՝ ում է հաղթել․ Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու
- Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցն այսօր՝ 21:00-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան