Եթե չեք ուզում, որ ձեր հացի ազնիվ թթխմորին արյուն շաղախվի, եկե՛ք Ազատության հրապարակ. Սրապիոնյան
Գրականագետ Սերժ Սրապիոնյանը կոչ է անում բոլորին փետրվարի 20-ին ժամը 15.00-ին լինել Ազատության հրապարակում։
«Ես խոսք եմ հղում իմ բոլոր բարեկամներին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, իմ բոլոր գաղափարակիցներին, ուսանողներին, բոլոր նրանց, ովքեր վստահում են ինձ, եթե չեք ուզում, որ ձեր հայրենիքը «Շագրենի կաշվի» վերծվի, եթե չեք ուզում, որ ձեր հացի ազնիվ թթխմորին արյուն շաղախվի, եթե չեք ուզում, որ վաղը ձեր զավակները ձեզ թուրքերեն ողջունեն, եթե չեք ուզում, որ հեռավոր հիշողություն մնա հայոց պատմությունից, եթե չեք ուզում, որ շրջվի մեր պատմության վերջին էջը, եկե՛ք Ազատության հրապարակ։
Ես լինելու եմ այստեղ, մենք լինելու ենք իրար կողքի։ Սա է լինելու հիմնական ճանապարհը, հիմնական ուղին, որով մենք կարող ենք ազատվել այս հանցավոր, այս ազգադավ, այս ազգակործան վարչախմբից։ Լսե՛ք իմ խոսքը, սա ահազանգ է, սա կոչ չէ, ահազանգ է՝ երկիրը փրկելու։ Շնորհակալ կլինեմ, եթե դուք փետրվարի 20-ին ժամը 15.00-ին լինեք այստեղ՝ Ազատության հրապարակում»,- ասում է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ժամը 15.00-ին «Հայրենիքի փրկության շարժումը» հրավիրում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի։
Հարակից հրապարակումներ`
- Հողը մեր ոտքերի տակից տանում են, դո՛ւրս արի փողոց, տե՛ր կանգնիր քո երկրին. Գևորգ Գևորգյան
- Հարության Մեսրոբյան. Փետրվարի 20-ին հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում
- Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» փետրվարի 20-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Միացեք այս պայքարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան