Մարդիկ հասկացել են, թե մենք ինչ ծանր վիճակի մեջ ենք ընկել. Վազգեն Մանուկյան
«Մոտ մեկ ամիս է հանրահավաքներ չեն եղել և իմ տպավորությամբ, մարդկանց մոտ ավելի է հասունացել hասկացությունը, թե մենք ինչ ծանր վիճակի մեջ ենք ընկել։ Այսինքն՝ եթե սկզբում տաք էին, դեռ չէին հասկանում, հիմա շատ ավելի շատ մարդ կլինի»,- Ազատության հրապարակում այսօր քաղաքացիների ու լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ժողովուրդն իր կողմն էր։
«Երբ գնաց Սոչի հանդիպելու Պուտինին, Արցախի հարցի մասին պետք է խոսեին։ Ես նույնիսկ մանրամասնությունները գիտեմ՝ ինչ են խոսել Ղարաբաղի հարցի մասին, քանի որ կողքի մարդկանցից եմ իմացել դա։ Զանգում եմ բոլոր այն մարդկանց, որոնք Ղարաբաղի հարցի հետ կապ ունեին, հարցնում եմ ՝ ձեզ հետ խորհրդակցե՞լ է գնալուց առաջ, բացասական պատասխան են տալիս։ Ուրեմն մարդը գալիս է իշխանության , ոչ մի տեղեկություն չունի հարցի մասին, լայախ չի անում նախկին նախարարների կամ պատասխանատուների հետ քննարկի այդ հարցը, որ իմանա այնտեղ ինչ ասի։ Հիմա Հայաստանում այդպես է՝ ոչ ոք խորհուրդ չի հարցնում»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է բանակցային գործընթացում փոփոխություն, եթե ինքը գա իշխանության, նա դրական պատասխան տվեց։ «Կարծում եմ՝ այո»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Արմեն Գրիգորյանը սուտ է ասում
- Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում այսօր կպատասխանի քաղաքացիների հարցերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան