Սյունիքի հատվածում որոշ խնդիրներ հրատապ կարգավորում են պահանջում. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն, փաստաթուղթ, միջազգային երաշխիք չի ապահովելու Սյունիքի անվտանգությունը, եթե Ադրբեջանի հետ սահմանագիծը ապահոված չէ անվտանգային անհրաժեշտ համակարգերով։
Սյունիքի աշխարհագրական դիրքը, նշանակությունը, ռելեֆը, Ադրբեջանի մխրճված լինելու հանգամանքը, ենթակառուցվածքների դասավորությունը մեզ ստիպում են անվտանգային ոչ ստանդարտ լուծումների գնալ՝ տեխնիկական միջոցների տեղակայումից մինչև համապատասխան պատրաստություն անցած մոբիլ ստորաբաժանումների կազմավորում։
Սյունիքի հատվածում բոլոր լուծումները պետք է պլանավորվի տարբեր ժամանակային կտրվածքով, որոշ խնդիրներ հրատապ կարգավորում են պահանջում»։
Հարակից հրապարակումներ`
- Ագարակի հարևանությամբ Ադրբեջանի անկանոն կրակոցներից հետո ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ
- ՊՆ. Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն կրակոցներ
- Սյունիքում արդեն մեծ տրամաչափի զենքերով են կրակոցներ լինում. Մանախ
- Ադրբեջանցիները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են փոքր, նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից. ՄԻՊ
- Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում ՀՀ անվտանգությունը. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան