Օլիմպավանում անցկացվում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի հերթական ուսումնամարզական պարապմունքները
Օլիմպավանում մինչև փետրվարի 20-ը անցկացվում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի հերթական ուսումնամարզական պարապմունքները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Այս գիշեր մարզիկների թիվը մեկով պակասեց: Մեր առաջատար վարպետ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ մեկնեց Իսրայել: Այնտեղ նրանք պետք է թեստավորվեն և, հուսանք ,որ բացասական պատասխան ստանալուց հետո, երեք օր անց, Ֆերդինանդը մրցելույթ կունենա «Մեծ սաղավարտ» անվանումով թելավիվյան միջազգային վարկանիշային մրցաշարում:
Ուզում ենք հավատալ , որ ամեն բան հաջող ընթացք կունենա և հայ մարզիկը հաղթական գոտեմարտերով կհարստացնի իր օլիմպիական վարկանիշային միավորների պաշարը»,-ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան