Սարսափած բռնապետիկը մի շարք նոր «օրենքներով» փորձում է լռեցնել հասարակությանը. Ավետիք Իշխանյանը
Սարսափած բռնապետիկը մի շարք նոր «օրենքներով» փորձում է լռեցնել հասարակությանը։Այս մասին «ֆեսբուքի» իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Սարսափած բռնապետիկը մի շարք նոր «օրենքներով» փորձում է լռեցնել հասարակությանը, հսկայական տուգանքներ և ազատազրկում նախատեսելով, պետական պաշտոնյաներին, այսպես կոչված վիրավորելու համար։ «Օրենքով» նախատեսվում է նաև բռնապետիկին պաշտպանող, ոչինչ չարտահայտող դեմքերով ոստիկան կոչվող ենիչերիներին (ներողություն եմ խնդրում այն ոստկաններից, ովքեր դեռևս ունեն պատվի զգացողություն և այլևս չեն կատարելու բռնապետիկի ապօրինի հրամանները) վիրավորելու դեպքում հարուցել քրեական գործեր:
Կարծեմ Հայաստանը դեռևս Եվրոպայի Խորհրդի անդամ է, չէ՞ ՀՀ Արդարադատության նախարարության «մասնագետներ», արևմտամետ «առաջադեմ» գործիչներ՝ խնդրեմ 1992թ․հունիսի 25-ի ՄԻԵԴ որոշումն ընդդեմ Իսլանդիայի։ Իսլանդացի լրագրող Թորգեր Թորգերսոնը ոստիկանության վայրենությունները տեսնելով, նրանց անվանել էր «համազգեստավոր վայրի գազաններ», որի համար Իսլանդիայի դատարանը նրան դատապարտել էր։ ՄԻԵԴ-ը այն համարեց խոսքի ազատության իրավունքի խախտում։ ՄԻԵԴ-ի վճռում մասնավորապես նշված է ․ «Երբ դիմումատուին ստիպեցին ապացուցել, նրա խոսքերի ճշմարտացիությունը, Դատարանի կարծիքով նրան դրել են անհամաչափ, եթե ոչ՝ անիրականալի խնդրի առջև»»,-գրել է նա։
Սարսափած բռնապետիկը մի շարք նոր «օրենքներով» փորձում է լռեցնել հասարակությանը