Բաքվում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները
Փետրվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն պաշտոնական այց կկատարի Ադրբեջան, իսկ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պատրաստվում է Բաքու ժամանել փետրվարի 19-ին: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Ադրբեջանի արտգործնախարարության տեղեկացմամբ՝ փետրվարի 19-ին տեղի կունենա իններորդ եռակողմ հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի՝ վրացի և թուրք գործընկերների մասնակցությամբ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Դավիթ Զալկալիանիի` Ադրբեջան նախատեսվող այցի մասին տեղեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան