Բժիշկները Խաչատուրյան քույրերից ամենափոքրին մեղսունակ են համարում
Միխայիլ Խաչատուրյանի սպանության վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները դատարանում հայտարարել են, որ քույրերից փոքրը մյուս երկուսին համարժեք մեղսակից է թվում։ Այս մասին լրագրողներին ասել է տուժած կողմի ներկայացուցիչ Գեորգի Չուգուաշվիլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կրտսեր քրոջ գործը բաժանվել է առանձին վարույթի՝ հանցանքի պահին նրա անմեղսունակ ճանաչման պատճառով: Նրա գործը Բութիրսկի դատարանը քննարկում է փակ նսիտով։
«Շտապօգնության թիմի աշխատակիցները հարցաքննության ժամանակ հաստատեցին աղջիկների ցուցմունքները, բայց մեր հարցերին ավելացրին, որ կրտսեր քույրը ամենաադեկվատն էր, ինչը հակասում է ժամանակին իրեն անմեղսունակ ճանաչելու որոշմանը: Բժիշկներն ասացին, որ եթե խելագարության նշաններ նկատեին, նրանք կզանգահարեին հոգեբուժարան», - ասել է Չուգուաշվիլին:
2018-ի հուլիսի 27-ին Մոսկվայում կատարվել էր աղմկահարույց սպանություն. հետաքննության համաձայն ՝ երեք քույրերն իրենց բնակարանում դանակահարելով սպանել էին իրենց հորը: Ձերբակալվածները տեղափոխվել էին նախնական կալանքի կենտրոն, այնուհետև խափանման միջոցը մեղմացվել էր, և սահմանվել էր որոշակի գործողությունների կատարման արգելք, այնուհետև քույրերն ազատվել էին էլեկտրոնային ապարանջաններից:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հայրը «ֆիզիկական և մտավոր տառապանքներ» է պատճառել աղջիկներին։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի դատարանը Խաչատուրյան քույրերի գործը վերադարձրել է դատախազին
- Դատարանը վեցերորդ անգամ չի կարողացել Խաչատուրյան քույրերի գործով երդվյալներ ընտրել
- Դատարանը հինգերորդ անգամ չկարողացավ Խաչատուրյան քույրերի գործով ընտրել երդվյալների