«Ասեցին կօգնենք»՝ Փաշինյանին մոտեցած կինը
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը զանգահարել է այսօր Գյումրիում Նիկոլ Փաշինյանին մոտեցած կնոջը, ով ասել էր, թե «կանգնած է» Փաշինյանի թիկունքին, ապա հրապարակել էր իր հեռախոսահամարը։
Ստորև ներկայացնում ենք զրույցը՝ առանց խմբագրման։
«Ն. Մանթաշյան. -Ալո՛, բարև Ձեզ, ես Շիրակի մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եմ։ Էսօր, որ վարչապետին մոտեցաք։ Նախ ուզում եմ ասել շատ շնորհակալ ենք, շատ լավ կազմակերպեցիք այդ պահը։ Մեկ էլ էն, որ Ձեզ խոստացել էինք, որ պետք է մոտենալուց հետո տանք..., ես ուզում էի ուղղակի..., իմ գործընկերն էր Ձեր հետ սկզբում պայմանավորվել, որ խնդրեմ կասե՞ք՝ ինչքան էիք պայմանավորվել, որ ես ծրարը տամ, որ ուղարկենք Ձեզ, էլի։
Փաշինյանին մոտեցած կին. – Ի՞նչ ծրարի մասին է խոսքը, որ։ Որ նամակը տվեցի պարոն Փաշինյանին, դա՞։
Ն. Մանթաշյան. – Չէ, մենք դե Ձեզ գումար էինք չէ՞ խոստացել, որ դուք ծրարը տաք, մոտենաք ասեք՝ պաշտպանում եք վարչապետին, մենք շնորհակալ կլինենք, էդ շնորհկալությունը, էլի։
Փաշինյանին մոտեցած կին. – Հա՜։ Բա ե՞րբ գամ ստանամ։
Ն. Մանթաշյան. – Մենք 10 հազար է՞ինք պայմանավորվել, թե՞՝ 15 հազար։
Փաշինյանին մոտեցած կին. – Ես, որ ճիշտը կուզեք իմանալ, գումարի մասով բան չեմ պայմանավորվել, ուղղակի ինձ ասացին, որ կօգնեն։ Ես կոնկրետ չգիտեմ՝ ով պետք է տա էդ գումարը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան