ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը «սպիտակ ռասիստներն» են. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, թե որն է երկրի համար հիմնական սպառնալիքը: Նա ասել է, որ «սպիտակ ռասիստները» մեծ խնդիր են պետության համար, փոխանցում է «NEWS.ru»-ն։
Հարցազրույցում ամերիկացի առաջնորդը նշել է, որ հենց «սպիտակ ռասիստներն» են ԱՄՆ-ի համար ամենավտանգավոր սպառնալիքը: Բայդենը հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կենտրոնանալու է նման արմատական շարժման դեմ պայքարի վրա:
«Համոզված լինեմ, որ իմ Արդարադատության նախարարությունը և նրա քաղաքացիական իրավունքների վարչությունը մեծ ուշադրություն կդարձնի այդ մարդկանց»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Քաղաքական գործիչը շեշտել է, որ այդ տեսակետների կողմնակիցները «հոգեկան հիվանդ ու վտանգավոր մարդիկ են»: Նա ավելացրել է, որ նոր վարչակազմը կուսումնասիրի նախկին ռազմական և ոստիկանության սպաների ազդեցությունը շարժման ժողովրդականության աճի վրա: ԱՄՆ նախագահը չի հաղորդել հետագա ծրագրերի մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան