Պատերազմը կեղծած և պաշտոնից կառչած անձը բոլոր ջանքերը կգործադրի նաև ընտրությունները կեղծելու համար. Վազգեն Մանուկյան
«Մենք մի քանի անգամ ընկել ու նորից բարձրացել ենք, և նորից այս ընկած վիճակից կբարձրանանք, բայց պետք է դաս քաղել և երկիրը դարձնել այնպիսին, որ դրսի ուժերը չկարողանան խաղալ մեր զգացմունքների վրա, նորից վերցնեն իշխանությունը ու երկիրը կործանեն»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը:
Հայտնելով, որ քաղաքացիների հետ հանդիպումներից համոզվել է, որ բոլորը կողմ են Փաշինյանի հեռանալուն՝ Մանուկյանը տեղեկացրեց, որ նրանց հուզում է հարցը, թե արդյոք հնարավոր է ստեղծված վիճակից դուրս գալ:
«Մենք պնդում ենք, որ Հայաստանում պետք է անցկացվի ԱԺ արտահերթ ընտրություններ, բայց՝ վարչապետին փոխելուց հետո»,- հայտարարեց ՀՓՇ առաջնորդը և հիմնավորեց, որ պատերազմը կեղծած և պաշտոնից կառչած անձը բոլոր ջանքերը կգործադրի նաև ընտրությունները կեղծելու համար:
Այդ պատճառով էլ, ըստ նրա, հարց է դրված, որ ժամանակավոր վարչապետ դարձած անհատը և իր քաղաքական ուժը չմասնակցեն ընտրություններին և դրանից հետո էլ չմնան իշխանության: Մանուկյանը կրկին շեշտեց, որ պետք է նոր ընտրություններ և դրա համար՝ անաչառ պայմաններ:
Նա գտնում է, որ 30 տարվա ընթացքում Հայաստանում եղել են չարիքներ, իսկ պատերազմը աղետ էր:
Մանուկյանի խոսքով՝ չարիքների հիմնարմատը կեղծված ընտրություններն էին, քանի որ այն մարդը, որը կեղծիքով անցնում է իշխանության, պարտավորություններ ունի կեղծարարների հանդեպ:
Արդյունքում, ըստ Մանուկյանի, որոշ մարդիկ ստանում են արտոնություններ և այն խփում է տնտեսությանը, պետության զարգացմանը:
Լրագրողի դիտարկոիմ արեց, թե իշխանությունը չի գնում արտահերթ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական չի տալիս, արդյո՞ք չի նշանակում որ 17-ի ընդդիմադիր դաշինքը փակուղային վիճակում է: Վազգեն Մանուկյանը չհամաձայնեց ընդդիմության ձևակերպման հետ, քանի որ այն վերաբերում է քաղաքական պայքարին, իսկ ներկայում երկիրը համազգային ջանքերով աղետից փրկելու մասին է խոսք գնում:
«Դուք գիտակցո՞ւմ եք, թե մենք ի՞նչ ենք կորցրել: Մենք կորցրել ենք ամեն ինչ, կորցրել ենք Արցախը, կորցնում ենք սահմանները, արհամարված պետություն ունենք, որի ղեկավարին ցանկացած թուղթ դեմը դնելուց՝ ստորագրում է»,- հայտարարեց Մանուկյանը և հավելեց, որ այդ մարդը չի որոշելու թե ինքը մնալու է թե ոչ, ժողովուրդը պետք է որոշի, իսկ 17 կուսակցությունները ժողովրդին են կազմակերպում:
Վազգեն Մանուկյանը նկատեց, որ ժողովրդի 90 տոկոսն ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա