ՔԿ-ն՝ գերությունից վերադարձած կամավորի տան գողության մասին
Նախաքննությունը շարունակվում է: Հայտնում են Քննչական կոմիտեից՝ արձագանքելով Panorama.am-ի «Գերությունից վերադարձած տղաներից մեկի տունը մատաղի օրը թալանել են» հրապարակմանը։
ՔԿ տրամադարած պատասխանի համաձայն, Նոր Հաճն քաղաքի բնակչի տանից փետրվարի 3-ին կատարված գողության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:
Տանտերը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել՝ նշելով, որ անհայտ անձը տուն է մտել այն ժամանակ, երբ իրենք ռեստորանում նշելիս են եղել գերությունից վերադարձած որդու տարեդարձը:
Կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որով պարզվել է, որ տան մուտքի դռան փականը կոտրված է, դուռը՝ բաց, իսկ տան իրերը ամբողջությամբ իրար խառնված վիճակում են:
Նախնական տվյալներով՝ տուն ներխուժած անձը հափշտակել է տանտիրոջը պատկանող բանկային քարտը և օնլայն հաշվեհամարի գաղտնաբառերը:
Դեպքի հանգամանքները պարզելու, ականատես վկաներ հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան