Կիրկորովը բողոքարկել է հինգ տարի ժամկետով Լիտվա իր մուտքի արգելքը
Ֆիլիպ Կիրկորովը դիմել է Վիլնյուսի մարզային վարչական դատարան 5 տարով Լիտվա մուտք գործելու արգելքի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է դատարանի ներկայացուցիչ Աուդրիս Կուտրեվիչուսը:
«Բողոքը ստացվել է փետրվարի 15-ին: Դատարանը կքննարկի այն աշխատանքային կարգով», - ասել է նա:
Հունվարի 19-ին Բալթյան Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պահանջով Միգրացիայի դեպարտամենտը Կիրկորովին ընդգրկել է Լիտվա մուտքի սև ցուցակում: Արտաքին գործերի նախարարությունը պնդում էր, որ Ղրիմ կատարած իր համերգային շրջագայություններով երգիչը իրականացնում է ռուսական քարոզչությունը և սատարում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը:
Այդ որոշումից հետո, Կիրկորովի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել է, որ Լիտվայի իշխանությունների որոշումը կբողոքարկի Լիտվայի և Եվրոպայի դատարաններում: Աուդրիս Կուտրեվիչուսի խոսքով, դիմումատուները մտադիր են պաշտպանել Կիրկորովի քաղաքացիական դիրքն այն հիմնավորմամբ, որ մշակույթը, արվեստը, սպորտը և սերը պետք է լինեն քաղաքականությունից դուրս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները