Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խայտառակ ստերի զանգվածային արշավն ընդդեմ հայերի․ Ամերիկայի հայկական համագումար
Քանի որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են երկկողմանի հանրային կապերի քարոզարշավը` ազդելու ԱՄՆ քաղաքականության վրա` աղավաղելու մարդու իրավունքների մասին պատմությունը և կոծկելու ահաբեկիչների ֆինանսավորումը հայ ժողովրդի դեմ անցյալ տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում, Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ակտիվիստներին ամբողջ երկրում զգոն մնալ:
Նշվում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակեց տեսանյութ, որում պատկերված է ադրբեջանական խոշոր ու փոքր տրամաչափի հրաձգություն՝ ուղղված Հայաստանի հարավային Սյունիքի նահանգի քաղաքացիական բնակեցված տարածքներին:
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զորքերը չպետք է տեղակայվեն Սյունիքի համայնքները կապող ճանապարհահատվածներում, քանի որ դա լրջորեն վտանգում է քաղաքացիական անձանց իրավունքները», - գրել էր Թաթոյանը Facebook-ում։
«Քանի որ Ադրբեջանի կողմից սկսված բռնությունները շարունակվում են հայերի նկատմամբ, ի հակասություն 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի պայմանների, Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրել են իրենց պատմության ամենաարյունոտ գլուխները քողարկելու իրենց ջանքերը՝ լոբբինգ անելով, որ Մինեսոտայի նահանգը փետրվար 26-ը հայտարարի որպես Ադրբեջանի օր։ Օր, երբ հայերը նշում են Սումգայիթի ջարդերը, որոնք կազմակերպվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից, որը տևեց 1988-ի փետրվարի 26-ից 1988-ի մարտի 1-ը»,-հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։
Ասվում է, որ Ֆիլադելֆիայում «MUSIAD USA» կազմակերպությունը (Թուրք-ամերիկյան բիզնես ասոցիացիան) հովանավորել է I-95 մայրուղու վրա տեղադրված գովազդային վահանակը, որում ցինիկորեն գրված է. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են հայերի հետ ներդաշնակ ապրել: Ի՞նչ կասեք հայերի մասին»:
«Հայտարարությունը հերքում է իրականությունը և ամբողջովին անտեսում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող վայրագությունները` ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքից մինչև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից երեկ արված հարձակումները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակումը` ի լրումն Հայոց ցեղասպանության շարունակական մերժման, որն իրականացվել է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին։
Արդեն տասնամյակներ շարունակ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ են ծախսել ստերի զանգվածային արշավ սարքելու համար, որն անտեսում է նրանց բոլոր ոճրագործությունները և զոհերի վրա մեղքը բարդելու փորձերը»,-ասվում է հայտարարության մեջ։
Համագումարը ողջունում է Ֆիլադելֆիայի հայ համայնքի արագ գործողությունները՝ ի նշան բողոքի այս վերջին և զանցանքային գովազդային արշավի ու հորդորում է անում մյուս համայնքներին ևս շարունակել լսելի դառնալ ոչ միայն Ֆիլադելֆիայում, այլ Մինեսոտայում և ամբողջ ԱՄՆ-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան